Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինը կարևոր է համարել Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնության պահպանումը

Պուտինը կարևոր է համարել Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնության պահպանումը
17.11.2020 | 22:33

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունը պայմաններ է ստեղծել արդարացի հիմքով երկարատև կարգավորման համար։

«Կարևոր է, որ պայմանավորվածությունները պահպանվում են։ Մարտական գործողությունները ամբողջովին դադարել են, իրավիճակը կայունացել է։ Այդպիսով պայմաններ են ստեղծվել տարածաշրջանում ճգնաժամի երկարատև և լիարժեք կարգավորման համար, ընդ որում արդարացի հիմքով, ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդի շահերին համապատասխան»,- այսօր ասել է Պուտինը` խոսելով BRICS-ի անդամ երկրների տեսակոնֆերանսում։ Այդ կազմակերպության անդամ են 5 երկիր՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ու Հարավային Աֆրիկա։ Պուտինը նշել է, որ ռուսական կողմը ամենաակտիվ ջանքերն է գործադրել` դադարեցնելու մարտական գորածողությունները Ռուսաստանին բարեկամ երկու երկրների միջև:

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ